Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրափրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել Սևանի ափ

Ջրափրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել Սևանի ափ
Հասարակություն
20:33, 11 август 2022
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացիներ լողալով հեռացել են ափից  մոտ 70 մետր և չեն կարողանում վերադառնալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Ե․-ին (ծնված 1970 թ․) և Ն․ Ե․-ին (ծնված 1997 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափին: