ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հասարակություն
ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․
- Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, (հատկապես` 12:00-ից 17:00-ն),
- Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ`օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ),
- Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,
- Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
- Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը,
- Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։