Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում 17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով

Երևանում 17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով
Հասարակություն
12:53, 13 август 2022
911 ծառայություն զանգած քաղաքացին օգոստոսի 12-ին, ժամը 21-ի սահմաններում հայտնել էր, որ իր մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ են եղել, իսկ պարանոցին՝ պարան։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջը սպանել էր 17-ամյա որդին։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական ստորաբաժանում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։