Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հայտնել է պաշտոնը թողնելու մասին

Արցախի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հայտնել է պաշտոնը թողնելու մասին
Հասարակություն
11:41, 14 февраль 2021
Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հայտնել է պաշտոնից  հրաժարվելու մասին:  Այս մասին Սասուն Բարսեղյանը  գրառում է կատարել  ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։  Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։  Վարչակազմի աշխատակազմի, մարտական ընկերների, շրջանի բնակիչների, ուժայինների հետ անցանք պատերազմի թոհուբոհով, միասին հաղթահարեցինք հետպատերազմյան դժվարագույն երկամսյակը։ Երախտապարտ եմ:  Պատերազմի օրերին   ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ պաշտպանական բնագծերի  կառուցմանն ու  մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։   Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։  Տեղահանվածների կարիքների հոգածութունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։  Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ»,- իր գրառման մեջ նշել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը: