Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունն ամփոփել է 1-ին եռամսյակի աշխատանքների արդյունքները

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունն ամփոփել է 1-ին եռամսյակի  աշխատանքների արդյունքները
Հասարակություն
22:42, 05 апрель 2021
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2021թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել են զեկույցներ եռամսյակի ընթացքում իրականացված միջոցառումների և կատարած աշխատանքների վերաբերյալ, նշվել արձանագրված բացթողումների լուծման ուղիները: Խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ են առաջադրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։