Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին

Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին
Հասարակություն
23:09, 05 апрель 2021
ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ապրիլի 2-ին ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր: 

ա ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համասարանի տարածքում կազմակերպված ծառատունկին: