Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախ-Հայաստան նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են ՌԴ խաղաղապահները»․ Արցախի նախագահ

«Արցախ-Հայաստան նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են ՌԴ խաղաղապահները»․ Արցախի նախագահ
Հասարակություն
16:27, 15 август 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:

Քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին՝ նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները: Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս: