Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
Հասարակություն
17:29, 15 август 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Դա պայմանվորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց»,- ասաց Կոստանյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: Ներկա պահին անհետ կորած է համարվում 16 քաղաքացի, մինչ այդ անհետ կորած էր համարվում 19 քաղաքացի: