Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՆ մամուլի խոսնակը ներկայացնում է որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը ժամը 17:00-ի դրությամբ․ տեսանյութ

ԱԻՆ մամուլի խոսնակը ներկայացնում է որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը ժամը 17:00-ի դրությամբ․ տեսանյութ
Հասարակություն
18:17, 15 август 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը 17 է:

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ԱԻՆ-ի ցուցակում գտնվող 2 քաղաքացիներ կապ են հաստատել իրենց հարազատների հետ և տեղեկացրել, որ դեպքի պահին «Սուրմալու»-ում չեն եղել:

Ինչ վերաբերում է պայթյունի զոհերի թվին, ապա այս պահին, Հայկ Կոստանյանի խոսքով, կա 6 զոհի մասին ինֆորմացիա, 7-րդ զոհի մասին այս պահին որևէ տեղեկատվություն չկա:

Նա հայտնեց, որ այժմ տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ, որպեսզի եղանակով պայմանավորված՝ նորից բռնկումներ չլինեն: