Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հասարակություն
19:09, 15 август 2022
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրված է դեսպանատան թվիթերյան էջում։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա մեկ տասնյակից ավելի անհետ կորած: