Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին

Վրաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Հասարակություն
13:19, 16 август 2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառության պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետևանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ բարեկամներին այս վշտալի պահին: Մեր մտքերն ու աղոթքները այդ ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին: