Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացին ողջ է. նա պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում

Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացին ողջ է. նա պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում
Հասարակություն
14:10, 16 август 2022
Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում:

Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«ՌԴ քաղաքացին այս պահին ողջ և առողջ է և պայթյունի պահին այդ տարածքում չի եղել, ուղղակի ընտանիքի անդամները մտածել են, որ նա գտնվել է «Սուրմալու»-ի տարածքում,  քանի որ լուր չեն ունեցել: Դրանով պայմանավորված՝ այդ ահազանգը փոխանցել են մեզ, մենք էլ քաղաքացու անունը ավելացրել ենք անհետ կորածների ցուցակում: Այս պահին տվյալ քաղաքացին իր հարազատների հետ կապ է հաստատել ու նշել է, որ այդ հատվածում չի եղել»,- ասաց Հայկ կոստանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Անհետ կորածների թվում ընդգրկված էր ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովայի անունը: