«Սուրմալուի» ողբերգության պատճառով «Nemra» խումբը հետաձգում է օգոստոսի 17-ին նախատեսված համերգը

Հասարակություն
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության պատճառով «Nemra» խումբը հետաձգում է օգոստոսի 17-ին նախատեսված համերգը։ Այս մասին խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է գրառում․
«Սիրելիներ,
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը:
Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: Համերգի օրը տեղափոխվում է օգոստոսի 27-ին՝ ժամը 20:00-ին: Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար: Հարգանքներով՝ Nemra»։