Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Հասարակություն
14:11, 18 август 2022
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության և հանգստի համար:

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության և Սուրբ Երկրի հայ համայնքի անունից ցավակցություններ ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին և հայցում ենք նրանց համար Սուրբ Հոգու մխիթարությունը:

Միևնույն ժամանակ աղոթում ենք վիրավորների շուտափույթ առողջության և ամբողջական ապաքինման համար:

Այսպիսի աղետների հետևանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել և կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը՝ խուսափելու ապագայի այսօրինակ պատահարներից:

Թող Երկնավոր Հայրն իր երկնքի արքայությանն արժանացնի նրանց հոգիներին»: