Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի

«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի
Հասարակություն
20:04, 18 август 2022
ԱԻՆ-ն աշխատանքները կշարունակի մինչև քաղաքացու հայտնաբերումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Փաստացի մենք ունենք ենթադրյալ մի հատված, որտեղ կարող ենք գտնել քաղաքացուն։ Այդ հատվածում վթարային իրավիճակն անվտանգության տեսանկյունից աշխատանքների իրականացման համար այնքան էլ անվտանգ չէ։ Դրա համար որոշվել է աշխատանքներն իրականացնել առավոտվա ժամերին՝ մինչև մութն ընկնելը։

Դրանով էր պայմանավորված երեկ գիշեր աշխատանքները դադարեցնելու որոշումը, քանի որ հակառակ պարագայում կարող ենք վնասել մեր փրկարարներին։ Այս գիշեր ևս չի իրականացվի»,-ասաց Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչու էին երեկ աշխատանքները դադարեցվել։