Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Երևանի բարձրահարկ շենքում. պատճառը 5 կգ-ոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքն է եղել

Հրդեհ Երևանի բարձրահարկ շենքում. պատճառը 5 կգ-ոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքն է եղել
Հասարակություն
15:40, 19 август 2022
Այսօր՝ օգոստոսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13  հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Պարզվել է, որ նշված շենքի 9-րդ հարկի 34 բնակարանի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է պատշգամբում և խոհանոցում եղած կենցաղային իրեր։