Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. Ավինյան

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 

✅ Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք բարեգործական կազմակերպությունների ու անհատների գործակցությամբ տրամադրվելու է 2 մլրդ 357 մլն ՀՀ դրամ:
✅ Ստորին վերջույթների անդամահատում ունեցող 54 անձանց արդեն իսկ տրամադրվել է 59 բուժամարզական պրոթեզ:
✅ 15 անձի համար իրականացվելու է ձեռքի բազմաֆունկցիոնալ միոպրոթեզավորում (իսլանդական «Össur-Island» ընկերության ֆունկցիոնալ «Ilimb» պրոթեզների միջոցով):
✅ Տնայցերի միջոցով իրականցվել է 113 զինծառայողի պրոթեզավորման և մասնագիտական կողմնորոշման կարիքների գնահատում:
✅ Սահմանվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ: