Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ռադիկ Հովակիմյանի եղբայրը
Հասարակություն
20:33, 19 август 2022
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով:
Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:

3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:

Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլեւ հիվանդանոցի ողջ անձնակազմին: Թե՛ մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: