Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է տեղեկատվական անվտանգության թեմայով մեթոդագործնական պարապմունք

ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է տեղեկատվական անվտանգության թեմայով մեթոդագործնական պարապմունք
Հասարակություն
22:03, 19 август 2022
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաներն օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ցուցադրվել են տեղեկատվական անվտանգության ապահովման և արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև ԶՈՒ գործունեության լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ նյութեր, ներկայացվել զինված ուժերում սմարթֆոնների կիրառման հնարավոր բացասական հետևանքներն ու ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքում։ Հավաքի մասնակիցները հրահանգավորվել են առօրյա գործունեության ընթացքում սահմանված կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, զինծառայողների բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: