Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի տներից մեկում
Հասարակություն
13:52, 20 август 2022
Օգոստոսի 20-ին, ժամը 09։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10։47-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ),  խոհանոցի, հյուրասենյակի, միջանցքի գույքը և առաստաղը: