Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար սպանեցին, բայց մեզ հնարավոր չէ կոտրել. Ալեքսանդր Դուգինը՝ իր դստեր սպանության մասին

Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար սպանեցին, բայց մեզ հնարավոր չէ կոտրել. Ալեքսանդր Դուգինը՝ իր դստեր սպանության մասին
Հասարակություն
18:41, 22 август 2022
«Ահաբեկչության հետևանքով, որն իրականացվել է Ուկրաինայի նացիստական ռեժիմի կողմից, օգոստոսի 20-ին մերձմոսկովյան «Ավանդույթ» փառատոնից վերադառնալիս իմ աչքի առաջ պայթյունից դաժանաբար սպանվեց դուստրս՝ Դարյա Դուգինան: Նա հրաշալի ուղղափառ աղջիկ էր, հայրենասեր, ռազմական թղթակից, կենտրոնական ալիքների փորձագետ, փիլիսոփա»։ Այս մասին ասված է Ալեքսանդր Դուգինի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ռուս միլիոնատեր Կոնստանտին Մալոֆեևի Telegram-ալիքում։

«Նրա ելույթներն ու ռեպորտաժները միշտ եղել են խորը, հիմնավոր և զուսպ։ Նա երբեք բռնության և պատերազմի կոչ չի արել: Նա ծագող աստղ էր իր ճանապարհի սկզբում: Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար, գաղտնաբար սպանեցին... Բայց մեզ՝ մեր ժողովրդին, հնարավոր չէ կոտրել նույնիսկ նման անտանելի հարվածներով։ Նրանք ուզում էին ընկճել մեր կամքը արյունոտ ահաբեկչությամբ՝ ընդդեմ մեզանից լավագույնների և ամենախոցելիների: Սակայն նրանք չեն հասնի իրենց ուզածին: 

Մեր սրտերը ծարավ են ոչ թե պարզապես վրեժխնդրության կամ հատուցման: Դա շատ քիչ է, ռուսներին հատուկ չէ: Մեզ միայն մեր Հաղթանակն է պետք: Դրա զոհասեղանին դուստրս դրել է իր կուսական կյանքը։ Ուրեմն հաղթե՛ք, խնդրում եմ։

Մենք ցանկանում էինք նրան խելացի և հերոս դաստիարակել: Թող նա այժմ էլ սխրանքի ոգեշնչի մեր Հայրենիքի զավակներին: 
Դարյա Դուգինայի (Պլատոնովա) հետ հրաժեշտի արարողությունը՝ քաղաքացիական հոգեհանգստյան արարողությունը, տեղի կունենա օգոստոսի 23-ին «Օստանկինո» հեռուստակենտրոնում, առավոտյան ժամը 10-ին»,- ասվում է հայտարարության մեջ: