Lույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

Հասարակություն
Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը:
Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին:
Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Մարզպետն ու կինը զրուցեցին հերոսածին Հայարփի Սինդոյանի հետ, նվերներ հանձնեցին, խաղաղ մանկություն, անհոգ կյանք մաղթեցին փոքրիկին, ուժ և համբերություն՝ ծնողներին:
Ծնունդն ընդունող բժիշկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանից Ա.Խաչատրյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով: Վերջինս նշեց, որ 42-ամյա ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում, վաղն արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հերոս եղբոր անունը կրող փոքրիկ Ռադիկին Թումանյան խոշորացված համայնքի հայրենի Մարց բնակավայրում անհամբերությամբ սպասում են նրա 18-ամյա եղբայրն ու 14-ամյա քույրը: Հերոս Ռադիկ Հովակիմյանն անմահացել է 20 տարեկանում, նա ծառայում էր հակահրետանային վաշտում: