Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը անթույլատրելի է համարում կանաչապատ տարածքների տրորումը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը անթույլատրելի է համարում կանաչապատ տարածքների տրորումը
Հասարակություն
20:09, 23 август 2022
Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ն անթույլատրելի է համարում քաղաքացիների կողմից կանաչապատ տարածքների տրորումն ու վնասումը:

«Հարգելի հայրենակիցներ, մայրաքաղաքի կանաչ տարածքները ստեղծելու, բարեկարգելու, դրանց պահպանման ուղղությամբ ծախսվել են ֆինանսական ահռելի միջոցներ և ժամանակ։ Յուրաքանչյուր ծաղկի ու թփի համար նույնքան անգամ խոնարհվել են այգեպան-բանվորներ:
Սակայն դրանք տրորում ու փչացնում եք մի քանի րոպեում։

Հարգելի հայրենակիցներ, գնահատեք նրանց աշխատանքը, պահպանեք կանաչ տարածքները, դրանք թթվածնով ապահովում են յուրաքանչյուրիս»,-ասված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ: