Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական բանակը վարկաբեկելու համար ձերբակալվել է Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը

Ռուսական բանակը վարկաբեկելու համար ձերբակալվել է Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը
Հասարակություն
13:36, 24 август 2022
Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակը վարկաբեկելու համար, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սվերդլովսկի մարզի արտակարգ ծառայություններին։

«Առավոտյան ձերբակալվել է Ռոյզմանը, նրա տուն են եկել ուժայինները։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակը վարկաբեկելու համար»,- ասվում է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ: 

Ուժայինների ժամանումից անմիջապես հետո Ռոյզմանը նայել է պատուհանից և լրագրողներին ասել. «Հոդված 280, երրորդ մաս, գործը Մոսկվայում»: