Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար
Հասարակություն
16:51, 25 август 2022
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար․ մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2,600 դրամ։   

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարքներ գործընկեր բանկերում (ՎՏԲ Հայաստան, Արդշինբանկ և Հայբիզնեսբանկ)․ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այդ թիվը եղել է զրոյական։

Այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգոստոս ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հաջորդ ամիս կստանան հետվճարը նույն ընթացակարգով, այսինքն՝ գումարը կփոխանցվի մինչև սեպտեմբերի 25-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հետվճարը կազմում է կատարած գործարքների հանրագումարի 10 %-ը, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։