Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ կգործարկվի Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին.Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Ե՞րբ կգործարկվի Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին.Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել
Հասարակություն
18:54, 25 август 2022
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում տեղեկացրել է  ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
 
«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին:
 
Այլընտրանքային  երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում:  Նոր ճանապարհով  երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից  հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի  նոր ճանապարհով»,-ասել է Հ. Խանումյանը:
 
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝   ակտիվ է  ընթանում  ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը:
 
«Կապի հարցն  արդեն լուծված է: Էլեկտրագծերի տեղափոխումը  դեռ  ժամանակ կտևի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-հավելել է նախարարը:
 
Ինչպես օգոստոսի 25-ին հայտարարել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝  երկկողմանի բաց է  Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարահահատվածը, որի անվտանգությունն ապահովում են  ռուս խաղաղապահները: