Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պարզաբանել է՝ երբ և ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանը

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պարզաբանել է՝ երբ և ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանը
Հասարակություն
17:19, 26 август 2022
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռևս հուլիսի 7-ին է ազատվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքից։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

«Մենք, օրենքի պահանջին համապատասխան, աշխատանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ ծանուցել ենք նրան այդ մասին և ունենք ծանուցման անդորրագրերը։ Հավելեմ, որ դեռևս հունիսի վերջին ենք ծանուցել, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է»,- պարզաբանեց Գալոյանը։

Դիանա Գալոյանի խոսքով՝ Ղազարյանը իր հետ չի հանդիպել։ Վերջինս նաև նշեց, որ Էդգար Ղազարյանը համալսարանում աշխատել է Կառավարման ամբիոնում՝ ընդհատումներով՝ կապված իր զբաղեցրած պաշտոնների հետ։

Նշենք՝ այսօր Էդգար Ղազարյանը aravot.am-ի հետ զրույցում էր ասել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է իրեն ազատել աշխատանքից՝ մեղադրելով բուհի ղեկավարությանը: