Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր
Հասարակություն
21:01, 26 август 2022
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը:

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որոնցով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։