Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք եք այն լավագույն մասնագիտության կրողը, որի ստեղծածը դառնում է պատմություն․ փոխվարչապետը շնորհավորել է ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներին

Դուք եք այն լավագույն մասնագիտության կրողը, որի ստեղծածը դառնում է պատմություն․ փոխվարչապետը շնորհավորել է ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներին
Հասարակություն
14:27, 27 август 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը օգոստոսի 26-ին, Կատայքի մարզ կատարած այցի ընթացքում, մասնակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսությանը։ Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը,  պաշտոնատար այլ անձինք։

Շրջանավարտներին ուղղված ելույթի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է․
«Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, պատասխանատու և ստեղծագործ երիտասարդներով, որոնք պատրաստ են ամրացնելու ու շենացնելու իրենց հայրենիքը՝ ապավինելով գիտելիքի ուժին, որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում։

Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

Կառավարությունը 2021-2026 թվականների իր ծրագրում ամրագրել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես պետության զարգացման գերակայություն՝ նպատակ ունենալով ամրապնդել «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապը, պատրաստել աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագետներ, նպաստել կարողունակ, մրցունակ և ապագան իր երկրում կերտող քաղաքացու ձևավորմանը: