Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսում չշահագործվող ավտոբուս է այրվել

Գորիսում չշահագործվող ավտոբուս է այրվել
Հասարակություն
16:06, 14 февраль 2021
Հրշեջ-փրկարարները փետրվարի 14-ի ժամը 09։52-ին մարել, 10։12-ին մեկուսացրել են Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասում գտնվող չշահագործվող «Kuban» մակնիշի ավտոբուսի հրդեհը, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աղբյուրի համաձայն՝ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 14-ին, ժամը 09։29-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասում այրվում է չշահագործվող ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։