Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության պարզաբանումը Գյումրիում տեղի ունեցած «արտակարգ դեպք»-ի առնչությամբ

Ոստիկանության պարզաբանումը Գյումրիում տեղի ունեցած «արտակարգ դեպք»-ի առնչությամբ
Հասարակություն
21:05, 29 август 2022
Այսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց: 

Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: 

Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: 
Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել: 

Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում: 

Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: