Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպանության մեղադրանքով 1999-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսային անցակետում

Սպանության մեղադրանքով 1999-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսային անցակետում
Հասարակություն
22:33, 29 август 2022
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: