Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Սպիտակում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Սպիտակում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի
Հասարակություն
10:55, 30 август 2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09:50–ի սահմաններում Սպիտակ քաղաքի Իտալական 153 հասցեում գտնվող կենտրոններից մեկն այցելելով, բժիշկների հերթապահ խումբը այնտեղ հայտնաբերել է մահացած երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հերթապահ քննիչը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 16-ամյա Արամ Գ.-ն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան մահացել է «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում: