Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում
Հասարակություն
11:56, 31 август 2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարհահատվածում:
  • Մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով:
  • Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: