Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաբկիրում գիշերը ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է որոտացել․ կոտրվել է խանութի դռան ապակին

Արաբկիրում գիշերը ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է որոտացել․ կոտրվել է խանութի դռան ապակին
Հասարակություն
12:10, 31 август 2022
Սոցիալական ցանցերում գիշերը քաղաքացիները գրառում էին կատարել 04։20-ին ուժգին պայթյունի ձայն լսելու մասին։

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 05-ին, ԱԻՆ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է Կոմիտաս պողոտա-Փափազյան խաչմերուկից պայթյունի ձայն լսելու մասին։ 

«Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 04։20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են նաև, որ վնասվել է Նաիրի Զարյան փողոցի իր ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի դռան ապակին։

Այս պահին հանգամանքները պարզվում են՝ կատարվում է նախաքննություն»,- հավելեց Զարզանդ Գաբրիելյանը։ 

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են դռան ապակին և կախովի LED լույսերը։