Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱԻՆ

Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱԻՆ
Հասարակություն
17:02, 14 февраль 2021
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է լուրը, թե Երևանում ևս մեկ ուժեղ երկրաշարժ է սպասվում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբրև Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ  տեղական ժամանակով ժամը 15:29-ին  տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»,- ասված է հաղորդագրության մեջ։