Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել

Երեկվա երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել
Հասարակություն
17:07, 14 февраль 2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկվա երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահությունից:

«Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։

Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը»,-ասվում է հաղորդագրության մեջ։