Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը հարաբերական դադարի մեջ է․ ֆինանսների նախարարի խոսնակ

ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը հարաբերական դադարի մեջ է․ ֆինանսների նախարարի խոսնակ
Հասարակություն
16:40, 01 сентябрь 2022
ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագծի վրա տարվող աշխատանքները հարաբերական դադարի մեջ են։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս մայիսի 31-ին կառավարության նիստի ժամանակ ընդգծել էր, որ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար։  

«Նախարարությունը բոլոր աշխատանքները վարչապետի աշխատակազմի հետ է համակարգում, և այնտեղից հարաբերական դադարի մեջ է, որովհետև միջազգային փորձն են ուսումնասիրում մասնագետները, որևէ առաջընթաց այս պահին դեռ չկա»,- մեզ հետ զրույցում նշեց ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանն ու հավելեց, որ մինչև 2023թ. չի ակնկալվում, որ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման աշխատանքային քննարկումը նախագծի տեսք կունենա: «Աշխատանքային փուլում է գաղափարը գտնվում»,- եզրափակեց նա։