Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառատոն, որը երկիր է բերում աշխարհահռչակ արտիստների, աշխարհի ուշադրության կենտրոնում է լինում. սա շատ կարևոր է մեզ համար հատկապես հենց հիմա. Սերժ Թանկյան

Փառատոն, որը երկիր է բերում աշխարհահռչակ արտիստների, աշխարհի ուշադրության կենտրոնում է լինում. սա շատ կարևոր է մեզ համար հատկապես հենց հիմա. Սերժ Թանկյան
Հասարակություն
14:37, 02 сентябрь 2022
«STARMUS-ը Հայաստան բերելը ֆանտաստիկ գաղափար է։ Ես ու Գարիկ Իսրայելյանը երկար տարիներ հաղորդակցվել ենք փառատոնի հարցում։ Փառատոնը ուշադրություն է հրավիրում աստղաֆիզիկայի, տարբեր գիտական հայտնագործությունների շուրջ»,- այսօր՝ սեպտեմբերի 2-ին, STARMUS VI փառատոնի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը գիտության կենտրոնն էր Սովետական Միության ժամանակ, իսկ հիմա կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները զարգանում են համաչափ, ինչը շատ կարևոր է երկրի համար. «Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք։ Ուղեղի աջ կիսագնդով դուք կարող եք բացահայտել այն արվեստի միջոցով կամ ձախ կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ նույն ուղեղի մասն են կազմում: Ցանկացած փառատոն, որը բերում է աշխարհահռչակ արտիստների, աշխարհի ուշադրության կենտրոնում է լինում։ Սա շատ կարևոր է մեզ համար հատկապես հենց հիմա»։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Սայմըն Ֆիլիպսի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի», Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ մամուլի ասուլիսն էր։

STARMUS VI գիտությանը նվիրված փառատոնն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում՝ սեպտեմբերի 5-10-ը։