Պարտավոր ենք առանց հայացքներս ուրիշներին հառելու անել գոնե այն, ինչը վստահաբար, մեզնից է կախված. Մասիս Մայիլյան

Հասարակություն
Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, ԱՀ Նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Գրառման մեջ նշված է.
«Եթե հաշվարկելն ու կանխատեսելն անասելի դժվար է դարձել, եթե աշխարհն իրար է խառնվել, կամ ինչպես ընդունված է ասել՝ «աշխարհն, այո, շուռ է եկել», եթե քեզնից նույն այդ աշխարհում քիչ բան է կախված, ապա կարելի է ու պարտավոր ենք անել այն, ինչ միշտ էլ հաշվարկելի ու կանխատեսելի է, այն, ինչ կարող ենք անել՝ առանց հայացքներս ուրիշներին հառելու, գոնե այն, ինչը վստահաբար մեզնից է կախված։ Այսինքն՝ հետևողականորեն ու եռապատկված ջանքերով բարեփոխել ու ամրապնդել պետությունն ու նրա բոլոր հաստատությունները։ Այսպես ավելի պատրաստ կլինենք վատագույն դեպքում՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և լավագույն դեպքում՝ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։ Շնորհավոր տո՛նդ, Արցախ։ Մեզ կհաջողվի դա անել»։