Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փետրվարի 10-ի դրությամբ Արցախյան երկրորդ պատերազմի 368 մասնակից ճանաչվել է հաշմանդամ, 66-ը` պրոթեզավորման կարիք ունի

Փետրվարի 10-ի դրությամբ Արցախյան երկրորդ պատերազմի 368 մասնակից ճանաչվել է հաշմանդամ, 66-ը` պրոթեզավորման կարիք ունի
Հասարակություն
20:34, 14 февраль 2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր հաշմանդամության խմբի սահմանման համար դիմել և փորձաքննութուն է անցել 457 անձ, նրանցից 368-ը ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«65 անձի տրվել է 1-ին խմբի հաշմանդամության կարգ, 119 անձի՝ 2-րդ խմբի, 184 անձի՝ երրորդ խմբի կարգ:

Փետրվարի 10-ի դրությամբ՝ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների կարիք ունի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներից  66-ը»,- հայտնել են նախարարությունից: