Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրա՞ստ եք լինել առաջին մարդը ով կհամաձայնի ապրել Մարսի վրա». հարցին պատասխանում է ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը

STARMUS VI «50 տարի Մարսի վրա» գիտության եւ արվեստի փառատոնի բացմանը ներկա էր նաեւ ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց, «X տիեզերք»-ի ավագ խորհրդական Գարեթ Ռեիզմենը։

Civic.am-ը տիեզերագնացից հետաքրքրվեց՝ պատրաստ է արդյոք լինել Մարսի առաջին բնակիչը՝ եթե տրվի նման հնարավորություն։

«Իհարկե հետաքրքիր կլինի, որ շատ մարդկանց ուղարկենք Մարս՝ հասկանալու կյանքի հնարավորությունը եւ համատեղելիությունը այնտեղ, բայց իհարկե դա հեշտ չի լինելու։ Այնտեղ խորոված եւ պիցա չկա եւ շատ ավելի հարմար է ապրել այնտեղ, որտեղ կան նման կերակրատեսակներ։ Այս հարցից հետո ես ուշադրություն կդարձնեմ՝ գնալ եւ լինել առաջին բնակիչը։ Բայց ես ունեմ 2 երեխա եւ երբ հագնում եմ տիեզերագնացի ժիլետը՝ իմ որդին հարցնում է՝ արդյոք նորից թռչում եմ տիեզերք։ Ես չեմ գնա մինչ իմ ողջ ընտանիքը չլինի ինձ հետ»,- պատասխանեց Գարեթ Ռեիզմենը։

Մանրամասն՝ տեսանյութում


Նարա Մարտիրոսյան