Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բավարար ապացույցներ չկան այլմոլորակայինների գոյությունը փաստող, բայց կյանքի քիմիայի զարգացումը կտա դրա պատասխանը. աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մեյըր

STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի բանախոս՝ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մեյըրից Civic.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք հավատում է այլմոլորակայինների գոյությանը եւ արդյոք նրանց գոյությունը փաստող որեւէ հիմք կա։

«Բավարար ապացույցներ չկան այլմոլորակայինների գոյության մասին, սակայն կյանքի քիմիայի զարգացումը գուցե տա դրա պատասխանը։ Մենք ունենք միլիարդավոր մոլորակներ։ Կյանքի վերաբերյալ քննադատական մտածողությունն ամեն պահի եւ ամենուր է։ Ֆիզիկայի օրենքները տիեզերքի ցանկացած կետում են։

Մենք իհարկե գիտական ապացույցներ չունենք, բայց երբ էլ այլմոլորակայինները հայտնվեն դրանք կլինեն մեզ համար նվազագույնը տեսանելի։  Բայց սա ամբողջությամբ գիտաֆանտաստիկա չէ եւ լիահույս ենք առաջիկա դարաշրջանում ունենալ մթնոլորտային շերտի այնպիսի բացահայտումներ, որ այն ամենի մասին մենք հիմա երկընտրական ենք խոսում՝ ունենա իր հստակ գիտական ապացույցը»,- պատախանեց աստղաֆիզիկոս Միշել Մեյըրը, ով հայտնաբերել է արտաարեգակնային մոլորակը եւ ստացել Նոբելյան մրցանակ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան