Քաղաքացիակենտրոն
լրատվություն

6 ամսվա ընթացքում կլուծենք Բյուրեղավան համայնքի ջրամատակարարման խնդիրը․ Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ կուսակցության թեկնածու

6 ամսվա ընթացքում կլուծենք Բյուրեղավան համայնքի ջրամատակարարման խնդիրը․ Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ կուսակցության թեկնածու
Հասարակություն
16:23, 07 сентябрь 2022
6 ամսվա ընթացքում կլուծենք Բյուրեղավան համայնքի ջրամատակարարման խնդիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ կուսակցության թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը։

Այսօր արդյունավետ աշխատանքային հանդիպում ունեցա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի առևտրային տնօրինության Աբովյան տեղամասի պետ Արման Սաֆարյանի հետ։

Քննարկեցինք Բյուրեղավան համայնքի և Նուռնուսի ամառանոցների ջրամատակարարման խնդիրը։

Ա. Սաֆարյանին ներկայացրի նախընտրական քարոզարշավի իմ հանդիպումների ընթացքում քաղաքացիների բարձրաձայնած արդարացի բողոքը և ջրամատակարարման խնդրի լուծման մեր տեսլականը։

Ա. Սաֆարյանն ընդգծեց, որ խնդրի լուծում տալու իրենց ջանքերը շատ հաճախ հանդիպում են համայնքային իշխանության կողմից անհասկանալի մոտեցման և բյուրոկրատական քաշքշուկների։

Քննարկման ընթացքում հավաստիացրեցի, որ մեր հաղթանակի դեպքում բացառվելու են նման անթույլատրելի վերաբերմունքն այդ կարևոր խնդիրներին։

Պայմանավորվեցինք, որ իմ  ընտրության դեպքում, առնվազն 6 ամսվա ընթացքում և  համատեղ աշխատանքի արդյունքում, մենք վերջնական լուծում կտանք Բյուրեղավան համայնքի երկար տարիներ  անլուծելի թվացող ջրամատակարարման խնդրին։

Ավելին, պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի արդյունավետ իրակացման համար փողգործակցության հուշագիր կնքել։