Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ձևաչափերը

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ձևաչափերը
Հասարակություն
10:12, 08 сентябрь 2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սատլանտիս» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու STARMUS VI գիտության և արվեստի փառատոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման երկարաժամկետ հեռանկարները, ՀՀ-ում տիեզերական բնագավառի կարողությունների զարգացման համատեքստում համագործակցության տարբեր ձևաչափերը և նոր հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև ՀՀ առաջին արբանյակի թեստավորման գործընթացին, ներկայացվել են մանրամասներ:

Հանդիպմանը ներկա է եղել «Սատլանտիս Միկրոսաթս» ընկերության խորհրդի նախագահ Ժան Ժակ Դողդենը, ով երկար տարիներ աշխատել է որպես Եվրոպական տիեզերական գործակալության տնօրեն: Նա կիսվել է իր հարուստ փորձով, մասնավորապես տիեզերական բնագավառի զարգացման հիմնական ուղղություններին առչվող հարցերի վերաբերյալ: