Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկել է «Ստարմուս» ճամբարի ժամանակը. այն ամբողջությամբ անվճար է, ներկայացված է 20 ոլորտ

Եկել է «Ստարմուս» ճամբարի ժամանակը. այն ամբողջությամբ անվճար է, ներկայացված է 20 ոլորտ
Հասարակություն
10:15, 08 сентябрь 2022
«Դե ինչ. Գիտության և արվեստի հաղթարշավը շարունակվում է, եկել է Ստարմուս ՃԱՄԲԱՐԻ ժամանակը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Սիրելի մեծիկ, ձեր փոքրիկի հետ կարող ես այցելել Ազատության հրապարակ, ուր այսօր մեկնարկում է Ստարմուս գիտության ճամբարը՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ:

Ներկայացված են գիտության 20-ից ավել ոլորտներ: Օգնի՛ր քո երեխային ընտրել այնպիսի մասնագիտություն, որն արդիական կլինի 5 տարի հետո։

Աշխարհահռչակ գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ, գիտության նվիրյալներ, իսկ երեկոյան համերգային ծրագիր՝ սեպտեմբերի 8-11-ը` ժամը 17:00-23:00, սպասում ենք քեզ Ազատության հրապարակում»։