Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից 15 ուխտավոր այցելել են Դադիվանք

Արցախից 15 ուխտավոր այցելել են Դադիվանք
Հասարակություն
10:45, 15 февраль 2021
Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, 15 հայ ուխտավորներ հնարավորություն են ունեցել այցելել Դադիվանքի վանական համալիր, այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ձեռք բերված համաձայնությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները, ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ թույլ են տալիս ուխտավորներին անխոչընդոտ մուտք գործել համալիրի տարածք։

Անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական կոթողի անմիջական հարևանությամբ։