Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը. «Գազպրոմ Արմենիա»

Վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը. «Գազպրոմ Արմենիա»
Հասարակություն
15:11, 08 сентябрь 2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ընթացքում վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 8-ին ժամը 13:10-ից դադարեցվել է Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: