Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվեց ԵՀԽ փոխմոդերատոր

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվեց ԵՀԽ փոխմոդերատոր
Հասարակություն
14:02, 09 сентябрь 2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։