Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Գիլոյանը հանդիպել է ՌԴ սպորտի փոխնախարարի հետ

Կարեն Գիլոյանը հանդիպել է ՌԴ սպորտի փոխնախարարի հետ
Հասարակություն
23:01, 09 апрель 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը:

Անդրադարձ է եղել մասնավորապես հակադոպինգային ոլորտում համագործակցությանը, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզաձևերի հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքների, ինչպես նաև մարզիչների համար սեմինարներ և փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կողմերը կարևորել են նաև փոխգործակցությունն ու փորձի փոխանակումն ադապտիվ և մասսայական սպորտի զարգացման գործում:

Կարեն Գիլոյանը և Քսենիա Մաշկովան հայ-ռուսական սպորտային հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հավելենք, որ Կարեն Գիլոյանը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ Քսենիա Մաշկովան ԿԳՄՍ նախարարի տեղակալին՝ ներկա գտնվելու աշնանը Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերին: